Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Երևան քաղաքում (տեսանյութ)

հուլիս 26, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով,  2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, հիշյալ վայրում  միմյանց են բախվել «Օպել» և «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է,  իսկ մյուս մեքենայի վարորդը և ավտոմեքենաներում գտնվող 4 ուղևորներ՝ ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: