Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Մահվան ելքով վրաերթ՝ Երևան քաղաքում (տեսանյութ, լուսանկարներ)

սեպտեմբեր 14, 2021

Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1996թ., ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված որոշմամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում և գտնվելով  ոչ սթափ վիճակում, 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում իր վարած «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի և վերոհիշյալ ավտոմեքենայի զննություն, ինչպես նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: