Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

սեպտեմբեր 12, 2025

 

2025 թվականի սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համագումարին:

Պաշտոնական այցի շրջանակներում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՉԺՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին: