Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Մոսկվայում տեղի է ունեցել երկու երկրների քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը (Լուսանկար)

սեպտեմբեր 23, 2015


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով  գտնվում է Մոսկվայում, որտեղ սեպտեմբերի 23-ին հանդիպել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Հարությունյանը:

Զրուցակիցները  կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների վարույթում քննվող քրեական գործերով ըստ անհրաժեշտության միմյանց իրավական օգնության ցուցաբերումը և դրա արդյունավետության բարձրացումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու մեղավոր անձանց պատժի անխուսափելիությանը։

Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։

Այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը Մոսկվայում սեպտեմբերի 22-ին մասնակցել է ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը։