Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Պարզաբանում

օգոստոս 27, 2019

Այսօր «Հայկական ժամ» լրատվական կայքը  հոդված է հրապարակել` «Ալիկ Կանաչուտցին մեքենա է նվիրել ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանին»  վերտառությամբ:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Լուսինե Հարությունյանն ունի երկարամյա քննչական աշխատանքի փորձ և իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխղճորեն և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: