Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Պարզվում են հրդեհի բռնկման հանգամանքները (տեսանյութ)

ապրիլ 18, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն- տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող տնակի այրվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, նշված տնակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ստացված այրվածքներից տնակի՝ 1933 և 1959թթ. բնակիչները մահացել են:

Նշանակվել են  դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ: