Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

ՔԿ նախագահը պարգևատրել է Շիրակի մարզի դատախազին (լուսանկարներ)

դեկտեմբեր 19, 2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազության Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին:

ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Կարեն Գաբրիելյանին՝ Շիրակի մարզում հանցավորության դեմ պայքարում ցուցաբերած ջանքերի, ինչպես նաև՝ նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար: