Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

ՔԿ նախագահի տեղակալներն ընդունել են ՀՀ-ում Վրաստանի հյուպատոսին (լուսանկարներ)

նոյեմբեր 27, 2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանն ու Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել են ՀՀ-ում Վրաստանի հյուպատոս Սոզար Կվինչիային:

Կողմերը քննարկել են համագործակցությանը, առանձին քրեական գործերով իրավական փոխօգնությանը և տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր լայն շրջանակ։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ հետագա համագործակցությունը խորացնելու գործում պատրաստակամություն ցուցաբերելու համար: