keyboard_arrow_left
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է ՉԺՀ իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն
սեպտեմբեր 20, 2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին այցելել է Իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն։
Շրջայցի ընթացքում Արթուր Պողոսյանը ծանոթացել է Կենտրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը և դրանք գործնականում կիրառելու մոտեցումներին, որոնց հիմքում ընկած են նորարարական լուծումները։
Քննչական կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է գործերի քննության գործընթացն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնող տեխնիկական լուծումների, այդ թվում՝ խելացի թևնոցների և տեսանկարահանող սարքերի կիրառումը։