Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

սեպտեմբեր 09, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ս.-ն թիվ 15/48 ընտրական տեղամասում ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս, իր նախընտրած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը բացահայտ և այլ անձանց համար տեսանելի եղանակով ցուցադրել է նույն ընտրական տեղամասում ներկա անձանց, որից հետո վերոհիշյալ քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ:

Հ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: