Կենսագրություն

    ԱՐԹՈՒՐ ՇԱՀԵՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ
    ՀՀ
    քննչական կոմիտեի նախագահ

    Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

    Ծնվել է 1981 թվականի հուլիսի 10-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

    Աշխատանքային գործունեություն

    2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,
    2022-2024թթ.- ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
    2020-2022 թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ,
    2017-2020թթ. - Լոռու մարզի դատախազի տեղակալ, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ,
    2013-2017թթ. -  Շիրակի մարզի դատախազի տեղակալ,
    IV-XI.2013թ. -  Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
    2011-2013թթ. -  Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ,
    IV-X.2011թ. -  Լոռու մարզի դատախազության դատախազ,
    2006-2011թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի քննիչ, նույն վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

    Կրթություն

    1998-2002թթ. – սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

    Այլ տեղեկություններ

    2002-2004թթ. -  ծառայել է ՀՀ զինված ուժերում,
    ՀՀ նախագահի 2020 թվականին դեկտեմբերի 18-ի N ՆՀ-344-Ա հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 13-ի N ՆՀ-266-Ա հրամանագրով՝ Արիության մեդալով,
    2023 թ.-ի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
    խրախուսվել է նաև գերատեսչական տարբեր պարգևներով:

    Անձնական տվյալներ

    Ամուսնացած է, ունի երեք երեխա: