Լրահոս
    13.12.18, 06:01

    21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու համար. գործը դատարանում է

    21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու համար. գործը դատարանում է

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 21-ամյա բնակչին:

    Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ 2018թ. հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1997 թվականին, մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատներից մեկը և օդամղիչ ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել զգալի չափերի գումար:

    Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21-ամյա երիտասարդը  օդամղիչ ատրճանակի գործադրմամբ դեղատան աշխատակցի՝ դեղագործի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար, և բացելով դրամարկղի դարակը՝ հափշտակել դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:

    Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

    Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: