05.11.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է 2026 թվականի բյուջետային հատկացումները

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է 2026 թվականի բյուջետային հատկացումները

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի նոյեմբերի 5-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2026 թվականի բյուջետային հատկացումները: 

Արթուր Պողոսյանը նշել է, որ 2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր, որում ընդգրկված է 5 միջոցառում: 

Քննչական կոմիտեի կողմից իրականացվելիք մեկ հիմնական՝ ՀՀ քննչական ծառայություններ ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.2 մլրդ ՀՀ դրամ (2025 թվականին՝ 18.98 մլրդ ՀՀ դրամ): Ծրագրի նպատակն է՝ Քրեական դատավարության օրենսգրքով Քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը: 

Արթուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական ծառայություններ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները: 

Մասնավորապես՝ 

1.Քրեական գործերով վարույթի իրականացում միջոցառման համար 2026 թվականի բյուջետային հատկացումներով նախատեսվել է 17.74 մլրդ ՀՀ դրամ (2025 թվականին՝ 16.89 մլրդ ՀՀ դրամ),

2.Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում միջոցառման համար նախատեսվել է 22.4 մլն ՀՀ դրամ՝ 730 վերապատրաստվող) (2025 թվականին՝ 23.4 մլն ՀՀ դրամ՝ 775 վերապատրաստվող),

3․ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ միջոցառման համար նախատեսվել է 318.1 մլն ՀՀ դրամ (2025 թվականին՝ 316.8 մլն ՀՀ դրամ),

4.Փորձագիտական ծառայությունների տրամադրում միջոցառման համար նախատեսվել է 721.8 մլն ՀՀ դրամ (2025 թվականին՝ նույնը),

5.ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում միջոցառման համար նախատեսվել է 400 մլն ՀՀ դրամ (2025 թվականին՝ 990.2 մլն ՀՀ դրամ): 

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նաև պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին: