27.05.2026

Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է

Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Ջ.Կ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու փորձի, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով a-PVP տեսակի և 13 կգ քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոցներ (շուրջ 700 հզր ԱՄՆ դոլար արժեքով) ձեռք բերելու և տարբեր վայրերում պահելու դեպքերի հանգամանքները։

Ջ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու փորձը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։