- Home
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Լրահոս
-
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով հարուցվել է ևս 7 քրեական գործ (լուսանկարներ)
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով հարուցվել է ևս 7 քրեական գործ (լուսանկարներ)

Ինչպես արդեն հայտնել էինք, 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից արաձակած կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել էր 30 քրեական գործ, որոնցով կատարվում է նախաքննություն:
2020թ. հուլիսի 17-ին վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ևս 7 քրեական գործ, որոնցով նույնպես կատարվում է նախաքննություն:
Այսպիսով՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել և քննվում է ընդհանուր 37 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:
-
05.12.23, 10:50Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՁեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
-
31.10.23, 11:28Ամփոփում՝ ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումների և դրա ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների դեպքերի նախաքննության ընթացքի վերաբերյալԿոմիտեում շարունակվում է ԼՂ-ից բռնի տեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը, էթնիկ զտումների վերաբերյալ փաստահավաք գործընթացը։
-
04.10.23, 13:36Մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող և շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվելԿրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:
-
20.09.23, 13:07Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ և կատարվում է նախաքննություն:
-
02.09.23, 14:19Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված ռազմական սադրանքի և դրա արդյունքում ՀՀ ԶՈՒ կրած մարդկային կորուստների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԱդրբեջանի ԶՈւ զինծառայողները տարբեր զինատեսակներից հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու մարտական դիրքերի ուղղությամբ:
-
22.08.23, 19:01Օգոստոսի 21-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԳլխի շրջանում մահացու հարզենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի Ղազարյանը:
-
16.06.23, 11:19Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվՍահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանը։
-
14.06.23, 16:50Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակոցներ արձակելու և շինաշխատանքներին մասնակցող երկու օտարերկրացի, քաղաքացիական անձանց սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԿրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել գործարանում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներից Հնդկաստանի քաղաքացներ: