Պաշտոնական
25.04.17, 11:20

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստին:

Եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հայկական կողմը հանդես կգա երեք ելույթով՝ միջազգային-իրավական համագործակցության համատեքստում իրավական օգնություն ցուցաբերելու, միաջազգային-իրավական համագործակցության շրջանակներում առանձին ապացույցների ձեռքբերման առանձնահատկությունների, խնդիրների և դրանց թույլատրելիության, զինվորական հանցագործություններով միջազգային-իրավական համագործակցության և քրեական դատավարության ընթացակարգի հիմնախնդիրների վերաբերյալ։