Լրահոս
02.12.23, 12:19

Աքորիի 22-ամյա բնակչի մեղադրանքով ավարտվել է 50–ամյա համագյուղացու սպանության դեպքի նախաքննությունը

Աքորիի 22-ամյա բնակչի մեղադրանքով ավարտվել է 50–ամյա համագյուղացու սպանության դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նույն բնակավայրի 22–ամյա բնակիչը, չու­նե­նա­լով տրանս­պոր­տա­յին մի­ջոցներ վա­րե­լու ի­րա­վունք, 2023թ. հոկ­տեմ­բե­րի 16-ին՝ ժա­մը 20։00-ի սահ­ման­նե­րում, Ա­լա­վեր­դի հա­մայն­քի Աքո­րի բնա­կա­վայ­րի փո­ղո­ցներից մեկում ոչ սթափ վի­ճա­կում վա­րել է «ՎԱԶ-21063» մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, ո­րը հան­կար­ծա­կի ծա­գած ան­սար­քութ­յան պատ­ճա­ռով կանգ է ա­ռել նշված փո­ղո­ցի տներից մեկի դի­մա­ց։

Երբ երիտասարդը փորձել է վերացնել ավ­տո­մե­քե­նա­յի ան­սար­քութ­յու­նը, փո­ղո­ցով ավ­տո­մե­քե­նա­յով երթ­ևե­կող 50–ամյա  հա­մագ­յու­ղա­ցին, լի­նե­լով ոչ սթափ վի­ճա­կում, հայհոյանքներ է հնչեցրել՝ դժգո­հելով, որ վերոնշյալ ավտոմեքենան խո­չըն­դո­տում է ճանապարհի երթևեկությունը։ Այնուհետև վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 22–ամյա երիտասարդն ավ­տո­մե­քե­նա­յից վերց­րած սուր ծա­կող-կտրող առար­կա­յով դի­տա­վո­րութ­յամբ ե­րեք անգամ հար­վածել է 50–ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի հատվածներին՝ վեր­ջի­նիս պատ­ճա­ռե­լով կյան­քի հետ ան­հա­մա­տե­ղե­լի մարմ­նա­կան վնաս­վածք­ներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: