Ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված. հարուցվել է քրեական գործ
Հունվար 27-ին Երևանի Արտաշիսյան 39/10 հասցեի բակում՝ ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված:
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննության շրջանակներում պարզվել է առերեւույթ հանցանք կատարած անձի ինքնությունը. նախնական քննության տվյալներով` հունվարի 25-ին կենցաղային հարցերի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ Գ.Ոսկանյանին գլխի շրջանում կացնով մի քանի հարված է հասցրել նրա հայրը (ծնված 1940թ.): Վերջինս հունվարի 27-ին ձերբակալվել է` սպանության կասկածանքով, եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: