Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 13.01.2023թ.-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․-ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով, դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք: Սակայն ժամը 14:30-ից հետո, եղանակային վատթար պայմաններում, զինծառայողը կորել է համածառայակիցների տեսադաշտից:
Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Կազմվել է քննչական խումբ։
Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում, հունվարի 14-ին մարտական դիրքի հարակից ձորում` ձյան տակ, հայտնաբերվել է Բ․Մ․-ի դին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: