Լրահոս
02.02.15,
17:17
Երեմ Սարգսյանը Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը: