Լրահոս
08.02.15, 10:02

Երևան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ: