Լրահոս
10.05.24, 15:25

Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով․ քրեական վարույթ է նախաձենռվել

Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով․ քրեական վարույթ է նախաձենռվել

Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 1200-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։

Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։

Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված երկու անձինք հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: