Լրահոս
02.11.23, 18:15

Երկու ՍՊ ընկերություններ Արաքս գետի ավազանում իրականացրել են ապօրինի ընդերքօգտագործում․ նախաքննությունն ավարտվել է ընկերությունների տնօրենների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

Երկու ՍՊ ընկերություններ Արաքս գետի ավազանում իրականացրել են ապօրինի ընդերքօգտագործում․  նախաքննությունն ավարտվել է ընկերությունների տնօրենների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

2020թ. դեկտեմբերի 21-ին իրականացված չափագրմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից  արձանագրված՝ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում երկու ՍՊ ընկերություններին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության՝ Արաքս գետի ավազանի  տեղամասերից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են  նշված ՍՊ ընկերությունների տնօրենների կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքերի բոլոր հանգամանքները։

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ  նշված ընկերություններից մեկի տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. մարտ, իսկ մյուս ընկերության տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածներում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել են ընկերություններին 2015թ. տրամադրված թույլտվությամբ հստակեցված կոորդինատներից և դուրս եկել  լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից:

Նշված տարածքներում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, տեխնիկաների միջոցով ընկերությունների կողմից արդյունահանվել է պետական սեփականություն համարվող ընդհանուրը՝ 63834-ական մ3 ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա մոտ 4.392.028 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 21.519մծավալով և 4.626.008 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 22665,4մ3 ծավալով ավազակոպիճ՝  միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը:

ՍՊ ընկերությունների կողմից կատարված հիշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային՝ ընդհանուր ավելի քան 10մլն ՀՀ դրամի վնաս։ Նշված գործողությունները նաև հանգեցրել են հողի որակի վատթարացման, մեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստի, որը դժվարացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործումը։

Միևնույն ժամանակ, նշված երկու ՍՊ ընկերությունների տնօրենները, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չեն վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՍՊ ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մի քանի այլ ընկերությունների կողմից Արաքս գետի ավազանում նմանատիպ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։ 

 Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռո