Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
27.07.20,
07:36
Հակառակորդի մարտական դիրքից՝ դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, զինծառայող է զոհվել. հարուցվել է քրեական գործ
27.07.2020 թ.՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: