Լրահոս
04.02.16, 12:04

Հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեում

Հանդիպում՝ ՀՀ քննչական կոմիտեում


2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ Գրիգոր Սարգսյանը և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանն ընդունել են ՄԵծ Բրիտանիայից ժամանած փորձագետներ Մայքլ Նոթթոնին և Մայքլ Օ՛Բրայենին՝ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեջլումյանի ուղեկցությամբ:

Փորձագետները ներկայացրել են Մեծ Բրիտանիայի փորձը՝ գործերի վերանայման և ապացույցների պահպանության վերաբերյալ, քննարկել անկյունաքարային մի քանի գործեր՝ մեջբերելով դրանց առանձնահատկությունները, ծանոթացել ՀՀ-ում ապացույցների պահպանման և հետագա տնօրինման հարցերին, քննարկել միջազգային լավագույն փորձի ներդրման հեռանկարները արդար դատաքննության համատեքստում:

Հանդիպումն անցել է ջերմ, գործնական մթնոլորտում, որի ավարատին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության ուղղությունների վերաբերյալ: