Լրահոս
19.09.18, 09:58

Հանդիպում Քննչական կոմիտեում

Հանդիպում Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում այսօր կայացել է հանդիպում Կալուգայի Կ.Է.Ցիալկովսկու անվան պետական համալսարանի ընդհանուր և իրավաբանական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, դատական փորձաքննության և քրեագիտության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալի Ենգալիչևի հետ:

Նշենք, որ պրոֆեսոր Վալի Ենգալիչևը Երևան է ժամանել՝ մասնակցելու «Դատահոգեբանական փորձաքննության և հոգեբանի մասնակցությամբ համալիր փորձաքննության զարգացման արդի հիմնախնդիրները և հեռանկարները» գիտաժողովին:

Կլոր սեղան-քննարկմանը ներկա են գտնվել Քննչական կոմիտեի քննիչներ:

Քննարկվել է քրեական գործերով անցկացվող դատահոգեբանական փորձաքննությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, վեր են հանվել ոլորտի հիմնախնդիրները, փոխանակվել մտքեր:

Հանդիպման ավարտին պրոֆեսոր Վալի Ենգալիչևը Քննչական կոմիտեի գրադարանին նվիրել է «Методика исследования коммуникативного поведения с целью выявления психологических признаков искажения сообщаемой информации» վերտառությամբ աշխատությունը և  քննիչներին հրավիրել՝ մասնակցելու հոգեբույժ-նարկոլոգ, հոգեթերապևտ, «Право на правду» վարքի վերլուծության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Միխայիլ Բաևի՝ «Դեմքի արտահայտության դինամիկ փոփոխությունների վերլուծություն FACIAL, ACTION CODING SISTEM-ի օգտագործմամբ» վարպետաց դասին: