Հարուցվել է քրեական գործ՝ կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի մահվան հանգամանքները:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի դին հայտնաբերվել է 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտի մահվան դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քրեական գործով ստացված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։