Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
06.04.22, 05:20

Հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կեմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022 թվականի մարտ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվով 2 քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործերով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ուսումնասիրվել է  տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Զննության են ենթարկվել «***» ***-ին պատկանող բանկային հաշիվը շուրջ երեք տարիների կտրվածքով, բացի այդ, շուրջ երեք տարիների կտրվածքով զննության են ենթարկվել նաև կազմակերպության գլխավոր հաշվապահին պատկանող թվով 5 բանկերում պահվող հաշիվները, որի արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի և նախաքննությամբ ձեռք բերված նյութերի լրացուցիչ  զննության արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում «***» ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Զննության են ենթարկվել **-ին  և «***» ընկերությանը պատկանող շուրջ 2 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
-ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված թվով 2 ընկերությունների շուրջ 15 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
-Թիվ *** քրեական գործով, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
-Թիվ *** քրեական գործի շրջանակներում ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում  հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
-Թիվ ***  քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչը կայացրել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Տվյալ քրեական գործերով քննիչի կողմից զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին: Այդ իսկ պատճառով մասնագետների կողմից վերոհիշյալ քրեական գործերով լիարժեք զննություն կատարելու համար մասնագետները քննիչին մատուցել են ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների ներկայացման վերաբերյալ: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննություն ավարտված է:
-Թիվ *** քրեական գործերի նախաքննության ընթացքում զննվել  է կազմակերպությունից  ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչը կայացրել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Տվյալ քրեական գործերով քննիչի կողմից զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին: Այդ իսկ պատճառով մասնագետների կողմից վերոհիշյալ քրեական գործերով լիարժեք զննություն կատարելու համար մասնագետները քննիչին մատուցել են ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների ներկայացման վերաբերյալ: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննություն ավարտված է:
-Թիվ *** քրեական գործով, ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները արդեն իսկ տրամադրվել են: Ելնելով շարադրվածից,ուսումնասիրվում է  տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննություն ավարտված է:
-Թիվ *** քրեական գործով, ուսումնասիրվում է  տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում  հաշվապահական  հաշվառման ու տնտեսագիտական  ոլորտներում  գործող  նորմատիվ  ակտերի պահանջները:  Պետք  է  նշել, որ հիշյալ  քրեական  գործով  մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
-Թիվ *** քրեական գործի շրջանակներում ուսումնասիրվում է  տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում  հաշվապահական  հաշվառման ու տնտեսագիտական  ոլորտներում  գործող  նորմատիվ  ակտերի պահանջները: Փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:

3.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Է.Պ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
-ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թվով 2 քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործերով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ուսումնասիրվել է  տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Զննության են ենթարկվել «***» **-ին պատկանող բանկային հաշիվը շուրջ երեք տարիների կտրվածքով, բացի այդ, շուրջ երեք տարիների կտրվածքով զննության են ենթարկվել նաև  կազմակերպության գլխավոր հաշվապահին պատկանող թվով 5 բանկերում պահվող հաշիվները, որի արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի և նախաքննությամբ ձեռք բերված նյութերի լրացուցիչ զննության արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում «***» ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Զննության են ենթարկվել **-ին  և «***» ** ընկերությանը պատկանող շուրջ 2 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
-ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված թվով 2 ընկերությունների շուրջ 15 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
-Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Շ.Ռ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
-ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում և ՔԿ տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 58 էլեկտրոնային ապացույցների զննություններ, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 7704000 (յոթ միլիոն յոթ հարյուր չորս ազար) ՀՀ դրամ:

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Կ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
-ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող տարբեր տեսակի հրամանների (նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ) հրամանների մուտքագրում բազա, նորնշանակվածների համարէ աշխատավարձի ձևավորում և անձնագրային տվյալների մուտքագրում հարկային բազա (129 հրաման).
-Աշխատակիցների ամենամյա ստաժների վերահաշվարկ (28 աշխատակցի համար).
-Աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, վերջնահաշվարկներ, անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, դրամական օգնությունների և հունվար ամսվա հասանելիք պարգևավճարի հաշվարկ (արձակուրդ - 42, անաշխատունակության թերթիկներ - 24, վերջնահաշվարկ - 10, օգնություն - 2).
-Մասնակցել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփման աշխատանքներին.
-ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից  ներկայացրած փետրվար ամսվա աշխատաժամանակի տեղեկագրերի ստացում, մշակում, դրանց հիմքով աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ՝ (25 տեղեկագրեր՝ շուրջ 460 աշխատակցի համար):

6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության գնումների բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետ Ն.Բ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
-ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար ՄԱ գնման ընթացակարգով նախաձեռնվել է գնման գործընթաց, մշակվել են գնման հայտով ներկայացված տվյալները և կազմվել են հրավերներ, որոնք ուղարկվել են հնարավոր մասնակիցներին, որի արդյունքներով կնքվել է թվով 2 պայմանագիր: Պայմանագրերը մուտք են արվել գնումների PPCM համակարգ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
-Մուտք են արվել PPCM համակարգ 64 թարգմանությունների ծառայություններ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
-Ընդունվել է 3 գնման հայտ, որոնցում ներառված տեղեկությունները սահմանված կարգով մշակվել և ստեղծվել է մրցույթներ, համապատասխանաբար ՀՀ ՔԿ *** ծածկագրերով, որոնք հրապարակվել են Էլեկտրոնային աճուրդ համակարգում և 01.04.2022թ. դրությամբ ընթացքի մեջ են, ունեն տարբեր կարգավիճակներ:
-Մարտ ամսվա ընթացքում կնքվել է 7 պայմանագիր:
-Կազմվել և կատարվել են հրապարակումներ gnumner.am կայքում.
Մասնավորապես թվով 19 գնման ընթացակարգերի իրական շահառուների մասին, շահերի բախման բացակայության մասին, պայմանագիր կնքելու մասին, կնքված պայմանագրերի մասին, գնահատող հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մասին հայերեն և ռուսերեն տարբերակներով փաստաթղթերը:
-Ստացվել են հայտեր, որոնց արդյունքում կատարվել են գնումների պլանի փոփոխություններ թվով 20գնման առարկաների:
-Չկայացած չափաբաժինների մասով կազմվել են զեկուցագրեր և ներկայացվել բաժնի պետին:

7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ք-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
-ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող թեկնածուների ցուցակը համալրելու համար գրավոր և բանավոր քննությունների անցողիկ շեմը հաղթահարած թվով 39 հավակնորդների հետ 05.03.2022թ., 11.03.2022թ., 18.03.2022թ., 26.03.2022թ., անցկացվել է հոգեբանական թեստի փուլը: Թվով 23 հավակնորղների մասով ստացված արդյունքները վերլուծվել են, յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ կազմվել է համապատասխան եզրակացություն: Նշվածներից թվով 21 թեկնածուների վերաբերյալ կազմված եզրակացությունները տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությանը, իսկ 2 հավակնորդների մասով եզրակացությունների տրամադրման անհրաժեշտությունը վերացել է: Մնացած թվով 16 թեկնածուների վերաբերյալ թեստային եղանակով ստացված արդյունքները գտնվում են մշակման և ամփոփման փուլում, որից հետո կազմված եզրակացությունները ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության հետ համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան կտրամադրվեն ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությանը: