Հաշվետվություն` ՀՀ ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022թ. հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվվել աշխատակցի՝ Հ.Մ. անվամբ հաշվարկված և վճարված աշխատավարձը: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում է քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջների ուսումնասիրություն:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- Քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործով ձեռքբերված հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի ու տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից մասնագետ ներգրավելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ներկայումս տվյալ քրեական գործով հաշվապահական փաստաթղթերը արդեն իսկ տրամադրվել են; Խորհրդատվություն է տրվել՝ քրեական գործի որոշակի հարցերի պարզաբանման համար ներկայացնել այն փաստաթղթերի ցանկը որպիսիք բացակայում են քրեական գործից: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- Քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչը կայացրել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Տվյալ քրեական գործերով քննիչի կողմից զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին: Այդ իսկ պատճառով մասնագետների կողմից վերոհիշյալ քրեական գործերով լիարժեք զննություն կատարելու համար մասնագետները քննիչին մատուցել են ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների ներկայացման վերաբերյալ: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործով, քննիչի կողմից քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները արդեն իսկ տրամադրվել են: Ելնելով շարադրվածից,ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Քրեական գործում գտնվող փաստաթղթերում և նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հնարավորինս կարճ ժամանակահատվածում փաստաթղթային զննության կենթարկվեն:
- Քրեական գործով, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործով քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները ենթարկվում են զննության: ՈՒսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Հիշյալ քրեական գործով փաստաթղթային զննության կատարումն գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչի, վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով, նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի դրվագներում, Վ.Ա.-ի մասնագիտական օժանդակությամբ ձևակերպվել է շինարարատեխնիկական, դատաապրանքագիտական և ֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննության հետազոտման համար նախատեսված հարցերի ցանկ, որի արդյունքում էլ կազմվել է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- Քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործով ձեռքբերված հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի ու տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից մասնագետ ներգրավելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ներկայումս տվյալ քրեական գործով հաշվապահական փաստաթղթերը արդեն իսկ տրամադրվել են; Խորհրդատվություն է տրվել՝ քրեական գործի որոշակի հարցերի պարզաբանման համար ներկայացնել այն փաստաթղթերի ցանկը որպիսիք բացակայում են քրեական գործից: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- Քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչը կայացրել է մասնագետ ներգրավելու վերաբերյալ որոշում: Տվյալ քրեական գործերով քննիչի կողմից զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին: Այդ իսկ պատճառով մասնագետների կողմից վերոհիշյալ քրեական գործերով լիարժեք զննություն կատարելու համար մասնագետները քննիչին մատուցել են ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև նախաքննությամբ ձեռքբերված տեղեկությունների ներկայացման վերաբերյալ: Ներկայումս մասնագետների կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործով, քննիչի կողմից քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները արդեն իսկ տրամադրվել են: Ելնելով շարադրվածից, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Քրեական գործում գտնվող փաստաթղթերում և նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հնարավորինս կարճ ժամանակահատվածում փաստաթղթային զննության կենթարկվեն:
- Քրեական գործով, ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործով քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները ենթարկվում են զննության: ՈՒսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Հիշյալ քրեական գործով փաստաթղթային զննության կատարումն գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանի քննչական բաժնում քննվող թիվ Թիվ *** քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչի, վարույթում գտնվող թիվ *** քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով, նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Է.Պ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում աշխատակցի՝ Հ.Մ.-ի անվամբ հաշվարկված և վճարված աշխատավարձը:
- Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում զննության է ենթարկվում ընկերության ֆինանսական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Զննության են ենթարկվել Գ. Ս.-ին և Ընկերությանը պատկանող շուրջ 2 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել այդ գործերով ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
- Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործերով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում, քանի որ զննության ենթակա փաստաթղթերը մասնակիորեն է տրամադրվել մասնագետներին:
4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Շ.Ռ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում և ՔԿ տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 45 էլեկտրոնային ապացույցների զննություններ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված թվով 8 էլեկտրոնային ապացույցների զննություններ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված թվով 12 էլեկտրոնային ապացույցների զննություններ, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 9522000 (ինը միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամ:
5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Կ.Ա-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող տարբեր տեսակի հրամանների (նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ) հրամանների մուտքագրում բազա (200 հրաման).
- Աշխատակիցների ամենամյա ստաժների վերահաշվարկ (42 աշխատակցի համար).
- Աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, վերջնահաշվարկներ, անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, դրամական օգնությունների և դրամական խրախուսումների հաշվարկներ (արձակուրդ -65, անաշխատունակության թերթիկներ - 34, վերջնահաշվարկ - 11, օգնություն - 2, քաղաքացիական ծառայողների 2021 թվականի երկրորդ կիսամյակի խրախուսում – 172 աշխատողի համար).
- Քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հիմքով , քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աջակցող բաժինների աշխատակիցների պաշտոնային գործակիցների ձևավորում և ամսական աշխատավարձի չափի հաշվարկ (199 աշխատակցի համար).
- Մասնակցել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփման աշխատանքներին.
- ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած հունվար ամսվա աշխատաժամանակի տեղեկագրերի ստացում, մշակում, դրանց հիմքով աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ՝ (50 տեղեկագրեր՝ շուրջ 1000 աշխատակցի համար):
6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության գնումների բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետ Ն.Բ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում.
- Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23 դեկտեմբերի 2021 թվականի N 2121-Ն որոշումը հաստատվել է 8 համաձայնագիր՝ ֆինանսական պարտավորությունների վճարման ժամանակացույցը, որոնք մուտք են արվել PPCM համակարգ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար ՄԱ գնման ընթացակարգով նախաձեռնվել է գնման գործընթաց, մշակվել են գնման հայտով ներկայացված տվյալները և կազմվել են հրավերներ, որոնք ուղարկվել են հնարավոր մասնակիցներին, որի արդյունքներով կնքվել է թվով 16 պայմանագիր: Պայմանագրերը մուտք են արվել գնումների PPCM համակարգ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Մուտք են արվել PPCM համակարգ 6 փորձաքննություններ և 3 մասնագիտական ծառայություններ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ընդունվել է 3 գնման հայտ, որոնցում ներառված տեղեկությունները սահմանված կարգով մշակվել և ստեղծվել է մրցույթներ, որից 2-ը համապատասխանաբար ՀՀ ՔԿ *** և *** ծածկագրերով և հրապարակվել են Էլեկտրոնային աճուրդ համակարգում:
- Կազմվել և կատարվել են հրապարակումներ gnumner.am կայքում.
Մասնավորապես թվով 29 գնման ընթացակարգերի իրական շահառուների մասին, շահերի բախման բացակայության մասին, պայմանագիր կնքելու մասին, կնքված պայմանագրերի մասին, պայմանագրերում կատարված փոփոխությունների մասին, գնահատող հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մասին հայերեն և ռուսերեն տարբերակներով փաստաթղթերը:
- Ստացվել են հայտեր, որոնց արդյունքում կատարվել են գնումների պլանի փոփոխություններ: Մասնավորապես կայացած ընթացակարգերի մասով պայմանով մրցույթների CPV կոդերը լրացվել են արդեն իսկ հաստատված և հրապարակված ֆինանսական միջոցներով:
- Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացվել է գրասենյակային նյութերի (36 չափաբաժին), համակարգչային նյութերի (29 չափաբաժին), տպագրական նյութերի (5 չափաբաժին), տրանսպորտային նյութերի (12 չափաբաժին) ձեռք բերման գնման ընթացակարգերի արդյունքում հայտեր ներկայացրած թվով 18 մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթների գնահատման և ամփոփների կազմման աշխատանքները: Չկայացած չափաբաժինների մասով կազմվել են զեկուցագրեր և ներկայացվել բաժնի պետին: