Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022թ. մայիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Առուստամյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը: Զննության իրականացման ընթացքում քրեական գործում գտնվող փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալները ու տեղեկությունները՝ փաստաթղթային ստուգման մեթոդի մեջ ներառված՝ փաստաթղթերի ստուգում ըստ ձևի, թվաբանական և նորմատիվային վերլուծության (հետազոտման) եղանակաների, ինչպես նաև հանդիպակաց ստուգման և կրկնակի գրանցման մեթոդների կիրառմամբ` ենթարկվել են փաստաթղթային զննության:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ուսումնասիրվել է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Զննության են ենթարկվել «***» *-ին, «***» *-ին և «***» *-ին պատկանող բանկային հաշիվները շուրջ երեք տարիների կտրվածքով, բացի այդ, շուրջ երեք տարիների կտրվածքով զննության են ենթարկվել նաև կազմակերպության գլխավոր հաշվապահին պատկանող տարբեր բանկերում պահվող հաշիվները, որի արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել զննել ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը 2003-2018 թթ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված թվով 2 ընկերությունների շուրջ 15 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի կարևորն գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով, զննության է ենթարկվել տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շահնազարյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեի կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով, զննության է ենթարկվել տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Պետք է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
- Քրեական գործի շրջանակներում ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործով ձեռքբերված հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի ու տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից մասնագետ ներգրավելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ներկայումս տվյալ քրեական գործով հաշվապահական փաստաթղթերը դեռ չեն տրամադրվել: Խորհրդատվություն է տրվել՝ քրեական գործի որոշակի հարցերի պարզաբանման վերաբերյալ: Փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
- Քրեական գործով, ՀԿԳ քննիչի կողմից տրամադրված քրեական գործի հատորները, որոնցում գտնվում են զննության ենթակա փաստաթղթերը և նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունները մասնագետի կողմից ենթարկվել են զննության, ուսումնասիրվել է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննություն ավարտված է:
3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Է.Պատրիկյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել քրեական գործում առկա հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը: Զննության իրականացման ընթացքում քրեական գործում գտնվող փաստաթղթերում արտացոլված և նախաքննությամբ ձեռք բերված տվյալները ու տեղեկությունները՝ փաստաթղթային ստուգման մեթոդի մեջ ներառված՝ փաստաթղթերի ստուգում ըստ ձևի, թվաբանական և նորմատիվային վերլուծության (հետազոտման) եղանակաների, ինչպես նաև հանդիպակաց ստուգման և կրկնակի գրանցման մեթոդների կիրառմամբ` ենթարկվել են փաստաթղթային զննության:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ուսումնասիրվել է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Զննության են ենթարկվել «***» *-ին, «***» *-ին և «***» *-ին պատկանող բանկային հաշիվները շուրջ երեք տարիների կտրվածքով, բացի այդ, շուրջ երեք տարիների կտրվածքով զննության են ենթարկվել նաև կազմակերպության գլխավոր հաշվապահին պատկանող տարբեր բանկերում պահվող հաշիվները, որի արդյունքում պարզվել են գործի քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել զննել ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը 2003-2018 թթ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Ներկայումս մասնագետի կողմից ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերում ամրագրված տվյալները:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված թվով 2 ընկերությունների շուրջ 15 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Շ.Ռխիկյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- Ø ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում և ՔԿ տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 53 էլեկտրոնային ապացույցների զննություններ, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 7074000 (յոթ միլիոն յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ:
- Ø ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 3 էլեկտրոնային ապացույցների զննություններ, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 10800000 (մեկ միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամ:
5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Կ.Ամիրխանյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող տարբեր տեսակի հրամանների (նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ) հրամանների մուտքագրում բազա, նորնշանակվածների համարէ աշխատավարձի ձևավորում և անձնագրային տվյալների մուտքագրում հարկային բազա (128 հրաման).
- Աշխատակիցների ամենամյա ստաժների վերահաշվարկ (25 աշխատակցի համար).
- Աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, վերջնահաշվարկներ, անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, դրամական օգնությունների և հունվար ամսվա հասանելիք պարգևավճարի հաշվարկ (արձակուրդ - 69, անաշխատունակության թերթիկներ - 18, վերջնահաշվարկ - 12, օգնություն - 3).
- Մասնակցել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփման աշխատանքներին.
- ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած ապրիլ ամսվա աշխատաժամանակի տեղեկագրերի ստացում, մշակում, դրանց հիմքով աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ՝ (47 տեղեկագրեր՝ շուրջ 106 աշխատակցի համար):
6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության գնումների բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետ Ն.Բաբայանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար ՄԱ գնման ընթացակարգով նախաձեռնվել է գնման գործընթաց, մշակվել են գնման հայտով ներկայացված տվյալները և կազմվել են հրավերներ, որոնք ուղարկվել են հնարավոր մասնակիցներին, որի արդյունքներով կնքվել է թվով 2 պայմանագիր:
- Մուտք են արվել PPCM համակարգ 37 թարգմանություններ, 15 փորձաքննություններ և 3 մասնագիտական ծառայություններ և ստացվել է դրական եզրակացություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ընդունվել է 3 գնման հայտ, որոնցում ներառված տեղեկությունները սահմանված կարգով մշակվել և ստեղծվել է մրցույթներ, համապատասխանաբար ՀՀ ՔԿ *** ծածկագրերով, որոնք հրապարակվել են Էլեկտրոնային աճուրդ համակարգում և 01.06.2022թ. դրությամբ ընթացքի մեջ են, ունեն տարբեր կարգավիճակներ:
- Կազմվել և կատարվել են հրապարակումներ gnumner.am կայքում.
Մասնավորապես թվով 10 գնման ընթացակարգերի իրական շահառուների մասին, շահերի բախման բացակայության մասին, պայմանագիր կնքելու մասին, կնքված պայմանագրերի մասին, գնահատող հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մասին հայերեն և ռուսերեն տարբերակներով փաստաթղթերը: - Ստացվել են հայտեր, որոնց արդյունքում կատարվել են գնումների պլանի փոփոխություններ թվով 62 գնման առարկաների:
- Չկայացած չափաբաժինների մասով կազմվել են զեկուցագրեր և ներկայացվել բաժնի պետին:
7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Քոսակյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող թեկնածուների ցուցակը համալրելու համար գրավոր և բանավոր քննությունների անցողիկ շեմը հաղթահարած թվով 13 հավակնորդների հետ 16.05.2022թ. անցկացվել է հոգեբանական թեստի փուլը:
- 09.04.2022թ. հոգեբանական թեստավորման փուլն անցած թվով 12 հավակնորղների մասով ստացված արդյունքները վերլուծվել են, յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ կազմվել է համապատասխան եզրակացություն և տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությանը:
- 16.05.2022թ. հոգեբանական թեստավորման փուլն անցած թվով 13 հավակնորղների վերաբերյալ թեստային եղանակով ստացված արդյունքները գտնվում են մշակման և ամփոփման փուլում, որից հետո կազմված եզրակացությունները, համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան, կտրամադրվեն ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությանը:
8. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արտաքին կապերի և թարգմանության բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետ Մ.Համբարձումյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.
- Թարգմանվել է 20 փաստաթուղթ՝ ընդհանուր 143 թերթ:
Մասնավորապես.
- ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնից ստացված քրեական գործերով իրավասու մարմնին իրավական օգնությւոն ցույց տալու մասին հարցումների և դրանց պատասխանների թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 16 փաստաթուղթ՝ 109 թերթ:
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից ստացված փաստաթղթերի թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 2 փաստաթուղթ՝ 17 թերթ:
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի բաժիններից ստացված փաստաթղթերի թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 2 փաստաթուղթ՝ 17 թերթ:
- Կազմվել են վերոնշյալ թարգմանված փաստաթղթերի ելքի ուղեկցական գրությունները: