Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022թ.սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ուսումնասիրվել է Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:
Շինարարության և քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Օլեգ Խաժակի Հակոբյանի կողմից 01.09.2022 թվականից մինչև 30.09.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Քննչական գործողությունների շրջանակում՝ Դավթաշենի վարչական շրջանի 2-րդ թաղամասի և Տ. Պետրոսյան 8/12 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, անհրաժեշտ փասատաթղթերի հավաքագրում: 2. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիր քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման ավարտական աշխատանքների համակարգում:
3.ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատ քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման ավարտական աշխատանքների համակարգում:
4.ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնի Գետահովիտ համայնքում քննչական կոմիտեի շենքի ընթացող շինարարական աշխատանքների համակարգում:
5. Երևան քաղաքի Մամիկոնյանց 39 ա հասցում քննչական կոմիտեի արխիվին հատկացված տարածքում նախատեսվող աշխատանքների համակարգում:
6. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավան քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման աշխատանքների համակարգում:
7. Մասնակցություն քննչական կոմիտեի մասնաշենքի սերվերային տնտեսության հողանցման աշխատանքների ելակետային նյութերի հավաքագրման ու մրցույթի նախապատրաստական աշխատաներին:
8. Մասնակցություն քննչական կոմիտեի մասնաշենքի սերվերային տնտեսության ներդրման մրցույթային գործընթացի նախապատրաստական աշխատաքներին:
9. Քննչական կոմիտեի մասնաշենքի բակային հատվածում շվաքարանի նախագծման ելակետային նյութերի կազմում ու մասնակցություն մրցույթային գործընթացի նախապատրաստական աշխատանքներին:
10. Երևանի Մազմանյան փողոցի 3 հասցում քննչական կոմիտեի բաժնի մասնաշենքի վերակառուցման աշխատանքների նախապատրաստական աշխատանքներ:
Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Աշոտ Հարազատի Շահնազարյանի կողմից 01.09.2022 թվականից մինչև 30.09.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1.Թիվ 10197021 քրեական վարույթի շրջանակներում ուսումնասիրում է հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Փաստաթղթերի հետազոտության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
2.ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 15873319 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է փաստաթղթերի հետազոտություն: Վարույթի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել նաև ձեռք բերված հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը: Փաստաթղթերի հետազոտության գործընթացը գտնվում է ուսումնասիրության փուլում:
3. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու դրամարկղային գրքերում կատարված գրառումների զննություն:
4. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58152922 քրեական վարույթի շրջանակներում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման նպատակով զննության է ենթարկել նախաքննությամբ ձեռք բերված 2018-2022թթ ժամանակահատվածն ընդգրկող հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկների վերաբերյալ փաստաթղթերը:
Հիշյալ քրեական վարույթով փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Էմմա Ստեփանի Պատրիկյանի կողմից 01.09.2022 թվականից մինչև 30.09.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58152922 քրեական վարույթի շրջանակներում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման նպատակով զննության է ենթարկել նախաքննությամբ ձեռք բերված 2018-2022թթ ժամանակահատվածն ընդգրկող հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկների վերաբերյալ փաստաթղթերը:
Հիշյալ քրեական վարույթով փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
2. Թիվ 71200518 քրեական վարույթի շրջանակներում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման նպատակով զննության և վերլուծության է ենթարկել նախաքննությամբ ձեռք բերված 2003-2018թթ ժամանակահատվածն ընդգրկող հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկների վերաբերյալ փաստաթղթերը: Փաստաթղթերի հետազոտության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
3. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու դրամարկղային գրքերում կատարված գրառումների զննություն:
Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Վարուժան Հովակիմի Բադանյանի կողմից 01.09.2022 թվականից մինչև 30.09.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58152922 քրեական վարույթի շրջանակներում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման նպատակով զննության է ենթարկել նախաքննությամբ ձեռք բերված 2018-2022թթ ժամանակահատվածն ընդգրկող հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկների վերաբերյալ փաստաթղթերը:
Հիշյալ քրեական վարույթով փաստաթղթային զննության գործընթացը ավարտված է:
2. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 15959419 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից թվով հինգ տնտեսվարող սուբյեկտների հետ 2010 թվականի ընթացքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև 2010-2013թ.թ. ընթացքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից վերոնշյալ տնտեսվարողներին կանխավճարների տեսքով հատկացված դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկային փոխանցումների քաղվածքներում արտացոլված տվյալների ու դրամարկղային գրքերում կատարված գրառումների զննություն:
Բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Ռուբեն Ռուդիկի Շխիկյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով ձեռք բերված թվով 41 էլեկտրոնային ապացույցների հետազոտություն:
2. Փոխօգնության շրջանակներում իրականացրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննվող թվով 10 էլեկտրոնային ապացույցների հետազոտություն:
Ֆինանսական վարչության փորձագետ Կիմա Հրանտի Ամիրխանյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները
1. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող շուրջ 215 տարբեր տեսակի հրամաններ /նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ/ են մուտքագրվել բազա, նորանշանակ աշխատակիցների անձնական տվյալները մուտքագրվել են հարկային ծառայության բազա և հաշվապահական ծրագրեր, դրանց հիման վրա ձևավորել է աշխատավարձ:
2. Կատարվել է թվով 73 աշխատակցի համար ամենամյա ստաժների վերահաշվարկ, թվով 105 աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, թվով 11 վերջնահաշվարկներ, թվով 23 անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, թվով 3 դրամական օգնություն և սեպտեմբեր ամսվա հասանելիք պարգևավճարների հաշվարկ:
3. Կատարել է սեպտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփում և ուղարկում հարկային ծառայություն:
4. Ստացվել և մշակվել են թվով 55 ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած սեպտեմբեր ամսվա աշխատաժամանակի տեղեկագրեր շուրջ 1160 աշխատակցի համար, դրանց հիմքով կատարվել է աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ:
Անձնակազմի կառավարման վարչության փորձագետ Իվետա Վյաչեսլավի Թադևոսյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարում և հաշվառում՝ թվով 3 ընթացիկ նյութեր:
2.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարում, հաշվառում և մուտքագրում «ՄՌԿՏ» համակարգ՝ թվով 9 անձանց վերաբերյալ ընթացիկ նյութեր:
3.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոն զբաղեցնող անձանց 2-րդ ձևի թույլտվություն ստանալու համար նախատեսված հարցաթերթերում առկա անձնական տվյալները համադրում անձնական գործերում առկա փաստաթղթերի հետ՝ 8 անձի վերաբերյալ:
4.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և ՔԿԴ ծառայողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման աշխատանքներ՝ թվով 9 անձի վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհրդին անդամակցելու հետ տրվող աշխատանքների իրականացում: