Հաշվետվություն՝ «Քննիչ» գիտագործնական հանդեսի խմբագրական խորհրդի ձևավորման և խմբագրական աշխատանքներին ներգրավված փորձագետի կատարած աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Ե-ն կողմից՝ 15.06.2020-15.11.2020թթ. ընթացքում մասնակցել է «Քննիչ» գիտագործնական հանդեսի խմբագրական խորհրդի ձևավորման և խմբագրական աշխատանքներին:
Իրականացրել է սպանության և ինքնասպանության քննության մեթոդիկայի վերաբերյալ ձեռնարկի խմբագրում, զինվորական հանցագործությունների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումների ուսումնասիրություն և վերլուծություն, դատական փորձաքննությունների իրավակարգավորումների վերաբերյալ ՔԴՕ և Նախագծի դրույթների իրավահամեմատական վերլուծություն, ինչպես նաև քննիչի թեկնածուների համար նախատեսված կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն առարկաների հարցաշարերի վերանայում: