Թափուր հաստիքներ
02.12.24,
16:25
Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) թարգմանությունների կազմակերպման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 33-2.3-Մ2-3).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի գլխավոր մասնագետը`
- իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ստացվող և ուղարկվող փաստաթղթերի ժամանակին և պատշաճ թարգմանության, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների կողմից օտարերկրյա մարմինների հետ համագործակցության շրջանակներում օտար լեզվով հաղորդակցության աշխատանքները.
- իրականացնում է օտար լեզվով (լեզուներով) ստացված կամ ուղարկվող պաշտոնատար անձանց անունով ստացված փաստաթղթերի թարգմանության աշխատանքները.
- իրականացնում է միջազգային համագործակցության շրջանակներում ստացված օտարալեզու քրեական վարույթների, քրեական վարույթներով առանձին փաստաթղթերի, միջազգային իրավական օգնության հարցումների, միջազգային իրավական հարցումների պատասխանների հայերեն թարգմանության աշխատանքները.
- իրականացնում է միջազգային համագործակցության շրջանակներում ուղարկվող քրեական վարույթների, քրեական վարույթներով առանձին փաստաթղթերի, միջազգային իրավական օգնության հարցումների, միջազգային իրավական հարցումների պատասխանների հայերենից օտար լեզվով թարգմանության աշատանքները.
- իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների կողմից օտարերկրյա պետությունների դեսպանատներ կամ այլ հաստատություններ ներկայացնելու նպատակով՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից տրամադրվող տեղեկանքների թարգմանության անգլերեն և ռուսերեն լեզուներով աշխատանքները.
- իրականացնում է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ տեղի ունեցող հանդիպումների ընթացքում թարգմանությունների աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով մրցույթների հրավեր-նախագծերի նախապատրաստումը, մրցույթի հայտարարման աշխատանքների իրականացումը, մրցույթի մասնակիցների հայտերի հաշվառումը, փաստաթղթերի ամբողջականության դիտարկումը, ամփոփված արդյունքների վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումներին տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում քրեական վարույթների շրջանակներում կատարվող թարգմանություններ իրականացնող թարգմանչական ընկերություններին և Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մեթոդական օժանդակության ցուցաբերման աշխատանքները.
- իրականացնում է Կոմիտեում քրեական վարույթներով կատարվող թարգմանություններով անհրաժեշտ փաստաթղթերի` իրավական ակտերին համապատասխան, թարգմանչական գործառույթների մասով, համապատասխանության ստուգման, անհրաժեշտ գրությունների նախապատրաստման աշխատանքները.
- իրականացնում է Բաժնի գործառույթների շրջանակներում տեղեկատվական շտեմարանների վարման, անհրաժեշտ հաշվետվությունների կազմման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերություններ) կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում՝ բանասերի և թարգմանչի երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, Քրեական դատավարության օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 46/5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 05.12.2024թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 012 515-337) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: