Թափուր հաստիքներ
16.05.25, 14:23

Հայտարարություն

 ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Երևան քաղաքի քննչական վարչության (այսուհետ՝ Վարչություն) աջակցող բաժնի (այսուհետ՝ Բաժին) մասնագետ (ծածկագիր՝ 33-4.1-Մ6-4).

  • Հիմնական գործառույթները՝

Բաժնի մասնագետը`

  1. իրականացնում է է Վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին (այսուհետ՝ Քննչական բաժին) ստացվող նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման աշխատանքները.
  2. իրականցնում է Քննչական բաժնին ուղղված (մտից) և Քննչական բաժինց առաքվող (ելից) փաստաթղթերի ընդունման, ստուգման հաշվառման, ըստ ենթակայության դասակարգման աշխատանքները.
  3. օժանդակում է Քննչական բաժնում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աշխատանքները.
  4. մասնակցում է Բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, փաստաթղթերի կարգագրերի կազմման, համարակալման և վարման, արխիվացման աշխատանքներին.
  5. մասնակցում է Քննչական բաժնում հարուցված, կասեցված, կարճված, դատարան ուղարկված քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և Կոմիտեի արխիվի բաժին հանձնման աշխատանքներին.
  6. իրականացնում է քրեական գործերի թվայնացման աշխատանքները.
  7. մասնակցում է քաղաքացիների ընդունելության  աշխատանքների կազմակերպմանը: 
  • Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Առնվազն միջնակարգ կրթություն:
  2. ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  4. նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
  5. Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
  6. աշխատավարձի չափը՝ 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) դրամ.
  7. աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Իսակովի 9.
  8. ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

  1. գրավոր դիմում (ձևը կցվում է),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն (ունենալու դեպքում),
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն (ունենալու դեպքում),
  5. ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  7. լուսանկար՝ 3X4 չափսի,
  8. բժշկական տեղեկանք:


Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 21.05.2025թ.:


ՀՀ
քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 012 515-337 /ներքին` 1911/) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: