Հայտարարություններ
13.12.23, 10:17

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի իրավասության սահմաններում՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քրեական վարույթներով քննչական գործողությունների տեսաձայնագրությունների վերբեռնման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների պատշաճ և արդյունավետ կազմակերպում:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 3 (երեք) ամիս:

  1. Փորձագետի պարտականությունները՝

    1. քրեական վարույթներով քննչական գործողությունների տեսաձայնագրությունների վերբեռնման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների պատշաճ և արդյունավետ կազմակերպումը.
    2. ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի աշխատանքային փորձ և համապատասխան հմտություններ.
  • Օտար լեզվի իմացությունը ցանկալի է:

  1. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 18.12.2023թ.
  2. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

  1. Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրություն,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
  • լուսանկար 1 հատ՝ 9x12, 1 հատ՝ 3x4 չափսի:

10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 0930-ից մինչև 1230-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

  Լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  եք  դիմել   ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն  (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ,  հեռ. 011 880 119, 011 880 146, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@investigative.am):