Թափուր հաստիքներ
26.08.24,
17:06
Հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) արխիվի բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր արխիվավար (ծածկագիր՝ 33-2.2-Մ2-1).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի գլխավոր արխիվավար `
- իրականացնում է արխիվ հանձնված վարույթը կարճված քրեական գործերի, դրանց թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչների, դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչների, քրեական գործի հարուցումը մերժված նյութերի, անձնական գործերի, գրքերի, մատյանների, կարգագրերի, վարույթների (այսուհետ՝ փաստաթղթերի) սահմանված կարգով ընդունման, ուսումնասիրության, դասակարգման, հաշվառման, պահպանության, պլանավորված համալրման, օգտագործման և հանձնման այդ թվում Կոմիտեի նախագահի արխիվի վարման աշխատանքները.
- իրականացնում է արխիվ հանձնված վարույթը կարճված քրեական գործերի և քրեական գործի հարուցումը մերժված նյութերի ընդունումը, և դրանց վերաբերյալ ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմումը.
- իրականացնում է արխիվում պահվող փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգի (տվյալների բազա) վարման և կատարելագործման աշխատանքները.
- իրականացնում է տեղեկատու-որոնողական համակարգի տվյալների բազայից պահանջվող տեղեկանքների կազմումը և նախաքննության մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրություններ, հետազոտություններ և հաշվառումներ կատարելու համար անհրաժեշտ վիճակագրության, հաշվետվությունների և ցուցակների տրամադրման աշխատանքները, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերով հարուցված քրեական գործերով.
- իրականացնում է վարույթը կարճված և դատարան ուղարկված քրեական գործերի փաստաթղթերի լիարժեքության ապահովումը, քննիչի կողմից լրացվող տեղեկատվական քարտերում զետեղված տվյալների ստուգման գործընթացը.
- իրականացնում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական ստորաբաժանումների աջակցող բաժիններում փաստաթղթերի արխիվացման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու նկատմամբ ստուգման աշխատանքները.
- իրականացնում է արխիվային փաստաթղթերի ժամանակավոր օգտագործման (տրամադրման, անհրաժեշտության դեպքում տեղում ուսումնասիրության և վերադարձման) գործընթացը.
- իրականացնում է նախաքննության մարմինների և այլ գերատեսչությունների (դատարաններ, դատախազություն) պահանջով արխիվային փաստաթղթերի, քրեական գործերի և դրանց թվայնացված նյութերի տրամադրման աշխատանքները.
- իրականացնում է փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքները, մշտական, երկարաժամկետ պահպանության փաստաթղթերի, անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակների և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի կազմումը ու սահմանված կարգով ներկայացնում է Բաժնի պետին.
- իրականացնում է պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ոչնչացման աշխատանքների իրականացումը.
- իրականացնում է տարածքային ստորաբաժանումների կողմից արխիվների վարման, փաստաթղթերի պահպանության ժամկետների, ցուցակների և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի նկատմամբ հսկողության և մեթոդական օգնության տրամադրման աշխատանքները.
- իրականացնում է արխիվային գործի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպման և իրականացման աշխատանքները.
- իրականացնում է արխիվային գործին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման, մշակման աշխատանքներ.
- իրականացնում է արխիվում կարճաժամկետ ուսումնական պրակտիկայի կազմակերպման և անցկացման աշխատանքները.
- սահմանված կարգով իրականացնում է փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ հանձնելու գործընթացը.
- յուրաքանչյուր հինգ տարին մեկ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված «Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանության կազմակերպման մասին» վիճակագրական հաշվետվություն 2-ԿԱ ձևի կազմումը և պետական արխիվ ներկայացման աշխատանքները.
- իրականացնում է Կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի նիստերի հրավիրման և արձանագրությունների կազմման աշխատանքները.
- իրականացնում է արխիվային գրքերի կազմման և վարման աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» և «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
- աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 46/5.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 29.08.2024թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 012 515-337) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: