Կադրային համալրում
05.06.23, 08:10

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 06.06.2023թ. գրավոր քննության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող 2023 թվականի հունիսի 6-ին նախատեսված գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 7-ին` ժամը 10:00-ին, Դավիթ Անհաղթի 10 հասցեում գտնվող Եվրոպական համալսարանի 5-րդ հարկի դահլիճում:

Հայտատուներին խնդրում ենք ներկայանալ դասական հագուստով, անձը հաստատող փաստաթղթով: