Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով լրացուցիչ գրավոր քննություն անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննությունը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-119, 011-880-144/:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. սեպտեմբերի 04-ից հոկտեմբերի 04-ը ներառյալ:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով ազատվում են ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնառությունից:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- Դիմում
-կադրերի հաշվառման անձնական թերթ
- ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զինծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ փողկապ կոստյումով
- անձնագրի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժհաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնակա հաստատության վայրից:
Ծանոթություն՝ հարցաշարը, ինչպեսնաև կադրերի հաշվառման անձնական թերթիկի և տեղեկանքի ձևաթղթերը կցվումեն.
ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Տեղեկանք՝ ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին
Կադրերի հաշվառման անձնական թերթիկ