Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր լրացուցիչ քննության մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր լրացուցիչ քննությունը տեղի կունենա 2020թ. հուլիսի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-119, 011-880-144, 011-880-147/:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հունիսի 2-ից 22-ը ներառյալ:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- դիմում (ձև 1),
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (ձև 2) (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին),
- ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր գրված,
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
- անձնագրի կամ նույնականացման քարտի, սոց.քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները,
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4), հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք,
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից: Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կադրերի հաշվառման անձնական թերթիկի, ինքնակենսագրության ձևի և բժշկական տեղեկանքի ձևաթղթերը կցվում են.
Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված (փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ):
Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:
Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.
. անուն, հայրանուն, ազգանուն,
. ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
. կրթություն ( նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
. ծառայունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
. աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
. ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր),
. բնակության և հաշվառման հասցեն,
. ստորագրութուն և ամսաթիվ:
ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ