Հայտարարություններ
10.10.18, 15:27

Հայտարարություն՝ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննությունը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-146, 011-880-119, 011-880-144/:

Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 02-ը ներառյալ:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով ազատվում են ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնառությունից:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

* դիմում

* կադրերի հաշվառման անձնական թերթ /ձևը կցվում է/

* ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, ինչ պաշտոնում, սովորում են որտեղ, որ ֆակուլտետում, որ կուրսում/:

* 4X6 չափսի 2 լուսանկար՝ փողկապով, կոստյումով

* անձնագրի, նույնականացման քարտի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները

* ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք /ձևը կցվում է/

* տեղեկանք փաստացի բնակության վայրից, եթե տարբերվում է հաշվառման վայրից

* բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Ծանոթություն՝ հարցաշարը կցվում է.

ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ