ՀՀ կառավարության որոշումը՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 919-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1 Դեկտեմբեր 2016, 1239 - Ա
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին ու 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությունից հանել «և քրեական գործերի քննության աջակցության» բառերը,
բ. «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2 «որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետում «Արթիկի քննչական բաժին» բառերը փոխարինել «Արթիկի և Անիի քննչական բաժին» բառերով.
3 «որոշման N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
բ. 2-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի,
գ. 3-րդ կետի աղյուսակը և 2-րդ, 5-րդ ու 7-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի,
դ. 6-13-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի: