ՀՀ կառավարության որոշումներ
    19.03.18, 14:00

    ՀՀ կառավարության որոշումը՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին

                                                                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ


    «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին




    17 մարտի 2018 թվականի N 265-Ա


    Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

    1. Հաստատել ՝

    1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-79-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

    2) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-82-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 2 հավելվածի.

    3) «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-87-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 3 հավելվածի.

    4) «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-90-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն N 4 հավելվածի: