Լրահոս
08.10.21, 15:30

ՀՀ նոտարական պալատի նախագահի ուղերձը

ՀՀ նոտարական պալատի նախագահի ուղերձը

Հարգելի պարոն Քյարամյւսն,

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հայաստանում Ձեր մասնագիտական տոնը նշվում Է արդեն 6-րդ տարին: Սակայն, քննչական ապարատը ոչ մեկ անգամ Է ցուցադրել իր մասնագիտական պրոֆեսիոնալիզմը:

Մասնագիտական գործունեության ընթացքում քննիչներն ապահովում են հանցավորության բացահայտման կարևոր գործառույթ, նախաքննության փուլում կատարում կարևոր ու պատասխանատու աշխատանք: Ձեր օրինապաշտ գործողություններից Է կախված Հայաստանում արդարադատության նախաքննության օղակի որակն ու դատական մարմիններում մեղադրանքի պաշտպանությունը:

Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ խաղաղություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և անսպառ ընտանեկան ջերմություն:

 

ՀՀ նոտարական պալատի նախագահ՝ Լիլիթ Մուրադյան