Պաշտոնական
    07.12.16, 15:34

    ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին (Լուսանկարներ)

    ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն  ընդունել է Հայաստանում Ղազախստանի  արտակարգ եւ լիազոր դեսպանին (Լուսանկարներ)

    ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի  արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

    ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել դեսպանատան կատարած աշխատանքը՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում և արձանագրել, մասնավորապես, իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են  իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։

    Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի և Ղազախստանի քննչական մարմինների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին, ձեռք բերել պայմանավորվածություն` աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու վերաբերյալ։