ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին (լուսանկարներ)
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության ձեւավորումն ու զարգացումը։
«Երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, զբոսաշրջիկների փոխայցելությունների աճի պայմաններում իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը էապես կարեւորվում է։ Արդյունավետ փոխգործակցությունը կարեւոր նախապայման է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Հայկ Գրիգորյանը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային իրավական օգնության մասին միջնորդությունների սեղմ ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը։
Դեսպան ալ Կասիմին փաստել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում զարգացնելու, ընդլայնելու հարցում եւ արձանագրել, որ իրենց քաղաքացիների շրջանում ևս նկատվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճ։
Դեսպանը նշել է, որ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ դիտարկելով այն որպես անվտանգ երկիր եւ այս համատեքստում իր կողմից ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել Հայաստանի ու ԱՄԷ-ի իրավապահ , մասնավորապես քննչական մարմինների միջեւ առավել սերտ փոխգործակցության ձեւավորմանը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով քննարկել համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ նոր ուղղություններն ու ձեւաչափերի վերաբերյալ առաջարկները։