ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 29.10.2018թ. թիվ 169-Լ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը պարզելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերին՝
1) Յուրաքանչյուր երկուշաբթի «մալբրի» էլեկտրոնային համակարգով Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին ուղարկել վարույթում քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Ձև 1-ի.
2) պահպանել Ձև 1-ի լրացման պայմանները:
2. Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին՝ յուրաքանչյուր երեքշաբթի Կոմիտեի նախագահին ներկայացնել սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններից և ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունն ամփոփված վիճակում:
3.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների:
4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան
Ձև 1
հ/հ |
Մարմնի, ստորաբաժանման անվանումը |
Քննիչի պաշտոնը, անունը, ազգանունը |
Վարույթում քննվող քրեական գործի համարը |
Հարուց-ման հոդվածը, մասը, կետը |
Հարուցման օրը, ամիսը, տարեթիվը (վարույթը վերսկսելու դեպքում՝ վերսկսման օրը, ամիսը, տարեթիվը) |
Քննիչի կողմից վարույթ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը
|
Մեղադրյալի անունը, ազգանունը |
Ընտրված խափանման միջոցը |
1 |
Արաբկիրի քննչական բաժին |
Ավագ քննիչ Սերգեյ Աբովյան |
35878918 |
177 հոդված 2 մաս 2 կետ |
18.08.2018 |
18.08.2018 |
Կարեն Շամիրյան |
ստորագրություն |
2 |
Արաբկիրի քննչական բաժին |
Ավագ քննիչ Սերգեյ Աբովյան |
35814118 |
104 հոդված 2 մաս 3 կետ |
21.09.2018 |
21.09.2018 |
Ալբերտ Պողոսյան |
կալանավորում |
3 |
Արաբկիրի քննչական բաժին |
ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյան |
35810018 |
117 հոդված |
25.07.2018 |
25.07.2018 |
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
Ձև 1-ի լրացման պայմաններ.
- Գրապալատ տառատեսակ, 11 տառաչափ.
- Առանց հապավումների (բացառությամբ «ՀԿԳ» հապավման) և կետադրական նշանների (բացառությամբ ամսաթվերի միջև դրվող կետերի).
- Վարույթի գործերը լրացնել ըստ քննիչների՝ տվյալ քննիչի վարույթում քննվող բոլոր քրեական գործերը լրացնելուց հետո միայն լրացնել մյուս քննիչի վարույթում քննվող քրեական գործերը.
- Լրացման ենթակա տվյալի բացակայության դեպքում սյունակը թողնել դատարկ.