ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
    30.10.14, 11:57

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հոկտեմբերի 30-ի N5-Ա հրամանը

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
           ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    Հ Ր Ա Մ Ա Ն

    30.10.2014թ. N 5-Ա

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով'

    Հրամայում եմ՝

    1. Հաստատել       Հայաստանի Հանրապետության քննչական  կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող ծառայողների վիճակահանություն անցկացնելու կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
    1. Հաստատել       Հայաստանի Հանրապետության քննչական  կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող ծառայողների վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը՝ համաձայն N2 հավելվածի:
    1. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
     

    Ա.Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

    «        »     հոկտեմբերի   2014թ.
    ք. Երևան

     

    Հավելված N1
    Հաստատված է Հայաստանի Հանրապետության
    քննչական կոմիտեի նախագահի
    3
    0.10.2014թ. թիվ 5--Ա հրամանով

    ԿԱՐԳ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

    1.  Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող ծառայողների վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ' հանձնաժողով) գործունեության կարգը:
    2.  Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:
    3.  Հանձնաժողովի անդամների ներկայությունը վիճակահանության անցկացմանը պարտադիր է:
    4.  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող երեք ծառայողները վիճակահանությամբ ընտրվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թվից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների:
    5.  Վիճակահանություն անցկացնելուց մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից վիճակահանությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների անուն-ազգանունները և պաշտոնները լրացվում են միատեսակ թերթիկների վրա, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն:
    6.  Վիճակահանության թերթիկները վիճակահանության թափանցիկ արկղի մեջ են տեղավորվում հանձնաժողովի նախագահի կողմից, հանձնաժողովի անդամների ներկայությամբ՝ հավաստիանալով վիճակահանությանը մասնակցող ծառայողների և վիճակահանության թերթիկների թվաքանակի համապատասխանության մեջ:
    7.  Հանձնաժողովի նախագահը վիճակահանության արկղից երեք անգամ հանում է մեկական թերթիկ, որոնք հերթականությամբ բացում է և բարձրաձայն ընթերցում դրանցում գրառված ծառայողների անուն-ազգանունները և պաշտոնները:
    8.  Հանձնաժողովի քարտուղարը կազմում է վիճակահանության ընթացքն ու արդյունքներն արտացոլող արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, անդամների և քարտուղարի կողմից:

    Հավելված N2
    Հաստատված է Հայաստանի Հանրապետության
    քննչական կոմիտեի նախագահի

    30.10.2014թ թիվ 5-Ա հրամանով

    ԿԱԶՄ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
    ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈԻԹՅՈԻՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ 
    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    Հանձնաժողովի նախագահ՝

    Ստեփանյտն Հովհաննես Միքայելի -   Հայաստանի Հանրապետության քննչական

    կոմիտեի նախագահի խորհրդական

    Հանձնաժողովի անդամներ՝

    Դանիելյան Մկրտիչ Սարգսի -            Հայաստանի Հանրապետության քննչական
                                                             կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ

    Տեր-Գևորգյան Վարազդատ Մարատի- Հայաստանի Հանրապետության քննչական
                                                               
    կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահով­ման
                                                              
    և վիճակագրության վարչության պետ

    Կիրակոսյան Հասմիկ Գաբրիելի -      Հայաստանի Հանրապետության քննչական
                                                             
    կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի
                                                             կա
    ռավարմւսն վարչության պետ

    Քարտուղար՝

    Ստեփանյան էմմա Դավիթի-            Հայաստանի Հանրապետության քննչական
                                                           
    կոմիտեի դեպարտամենտի անցագրային բաժնի
                                                          1-ին կարգի մասնագետ