ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հոկտեմբերի 30-ի N5-Ա հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 12.08.2024թ. N 179-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
30.10.2014թ. N 5-Ա
Ինկորպորացիա առ 12.08.2024թ. N 179-Ա
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթութը փոփոխող իրավական ակտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՎՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(փոփ. 02.11.2021. N 147-Ա)
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վիճակահանություն անցկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։ (փոփ. 02.11.2021. N 147-Ա)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։ (փոփ. 02.11.2021. N 147-Ա)
3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին։
Ա.Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հավելված N 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
3010.2014թ. թիվ 5-Ա հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՎՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
(փոփ. 02.11.2021. N 147-Ա)
- Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեության կարգը։ (փոփ. 02.11.2021. N 147-Ա)
- Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի նախագահը։
- Հանձնաժողովի անդամների ներկայությունը վիճակահանության անցկացմանը պարտադիր է։
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ընտրվող երեք անդամները վիճակահանությամբ ընտրվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թվից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների։ (խմբ. 02.11.2021. N 147-Ա)
- Վիճակահանություն անցկացնելուց մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից վիճակահանությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անուն-ազգանունները և պաշտոնները լրացվում են միատեսակ թերթիկների վրա, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն։ (փոփ. 02.11.2021. N 147-Ա)
- Վիճակահանության թերթիկները վիճակահանության թափանցիկ արկղի մեջ են տեղավորվում հանձնաժողովի նախագահի կողմից՝ հանձնաժողովի անդամների ներկայությամբ: (խմբ. 02.11.2021. N 147-Ա)
- Հանձնաժողովի նախագահը վիճակահանության արկղից երեք անգամ հանում է մեկական թերթիկ, որոնք հերթականությամբ բացում է և բարձրաձայն ընթերցում դրանցում գրառված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անուն-ազգանունները և պաշտոնները։ (փոփ. 02.11.2021. N 147-Ա)
- Հանձնաժողովի քարտուղարը կազմում է վիճակահանության ընթացքն ու արդյունքներն արտացոլող արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, անդամների և քարտուղարի կողմից։
Հավելված N 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
3010.2014թ. թիվ 5-Ա հրամանով
(հավելվածը խմբ. 02.11.2021. N 147-Ա)
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՎՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ՝ Գասպարյան Արշակ Դավիթի (փոփ. 12.08.2024. N 179-Ա) |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդական |
Հանձնաժողովի անդամներ՝ Հովհաննիսյան Կարեն Ռուբենի
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
|
Արթուր Արմենի Վարդանյան (փոփ. 22.01.2024. N 27-Ա)
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ
|
Գևորգյան Ջուլիետտա Սիսակի |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Քարտուղար՝ Բահրիկյան Խաչատուր Սամվելի
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ |