ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
21.06.24, 13:20

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի սեպտեմբերի 16-ի N152-Լ հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆ

21.06.2024թ. N 152-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավարական օրենսդրության փոփոխություններով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից ընդունված որոշ իրավական ակտերի անհրաժեշտությունը կորցնելու հանգամանքը և ղեկավարվելով
Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ.


1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետևյալ ներքին իրավական ակտերը՝ համաձայն հավելվածի:


2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աջակցող և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և ողջ անձնակազմին:

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ                      

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
__  __  2024թթիվ     -L հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎՈՂ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ


1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
դեպարտամենտում ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում ժամկետային աշխատանքային պայմանագիր  կնքելու  կարգը  սահմանելու մասին» թիվ 17-Լ հրամանը.


2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունվարի 30-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին թիվ 70-Լ հրամանը.

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 27-ի Մեղադրական եզրակացություն կազմելիս միատեսակ պրակտիկայի ապահովման վերաբերյալ թիվ 12/2-10-15 հանձնարարականը.

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի մարտի 10-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ծառայողական բնութագրի ձևը և բնութագրման չափանիշները, ինչպես նաև կատարողականի գնահատման ձևը և կարգը սահմանելու մասին թիվ  306-Լ հրամանը.

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի  2015 թվականի մայիսի 26-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին թիվ 45-Լ հրամանը.

6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթները հաստատելու մասին թիվ 747/1-Լ հրամանը.

7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 23-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների անհատական ուսումնառության թեմաները հաստատելու մասին թիվ 59-Լ հրամանը.

8. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հուլիսի 3-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին թիվ 60-Լ հրամանը.

9. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման կատարումն ապահովելու մասին թիվ 127-Լ հրամանը.

10. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 10-ի նիստի օրակարգի երկրորդ կետով նախատեսված հարցի վերաբերյալ ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 6-Լ  հրամանը.

11. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 10-ի նիստի օրակարգի երրորդ կետով նախատեսված հարցի վերաբերյալ ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին  թիվ 7-Լ հրամանը.

12. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի մարտի 30-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի մարտի 2-ի նիստի օրակարգի չորրորդ կետով նախատեսված հարցի վերաբերյալ ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 18-Լ հրամանը.

13. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 24-ի նիստի օրակարգով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 35-Լ  հրամանը.

14. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2016 թվականի օգոստոսի 25-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման կարգը, մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին թիվ 5-Լ հրամանը.

15. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հուլիսի 28-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների կողմից դատախազներին MULBERRY էլեկտրոնային համակարգով դատավարական որոշումների էլեկտրոնային պատճեններն ուղարկելու և դատավարական գործողությունների կատարման վերաբերյալ իրազեկելու կարգը հաստատելու մասին թիվ 40-Լ հրամանը.

16. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի օգոստոսի 30-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող  մարմիններում և ստորաբաժանումներում Էլեկտրոնային նախաքննություն ծրագիրը ներդնելու  մասին թիվ  44-Լ հրամանը.

17. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերով դեպքի վայր մեկնելու և քննությանը ներգրավվելու վերաբերյալ թիվ 53-Լ  հանձնարարականը.

18. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգի երկրորդ կետով նախատեսված հարցի վերաբերյալ  ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 55-Լ հրամանը.

19. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի նոյեմբերի 7-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 57-Լ հրամանը.

20. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի նոյեմբերի 25-ի Նախաքննության ժամկետը երկարացնելու նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու մասին թիվ 63-Լ հանձնարարականը.

21.  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի հունվարի 17-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգի 2-րդ կետով նախատեսված հարցի վերաբերյալ  ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 3-Լ հրամանը.

22. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 14-ի Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության վերացման և խոշտանգումների դեմ կոմիտեներում Հայաստանի զեկույցների եզրափակիչ դիտարկումներում ներկայացված խախտումները օպերատիվ խորհրդակցությունում քննարկելու մասին  թիվ 18-Լ հանձնարարականը.

23.  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի մարտի 30-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 21-ի նիստի օրակարգի չորրորդ կետով նախատեսված հարցի վերաբերյալ ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 63-Լ հրամանը.

24. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 5-ի Քրեական գործերով համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ դատահաշվապահական, դատատնտեսագիտական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական փորձաքննություններըՀույս և օրենքսահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (փորձագետին նշանակելու վերաբերյալ) հանձնարարելու մասին թիվ 65-Լ  հանձնարարական.

25. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 13-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարողների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանման ծառայողներին հատկացվող արտոնությունների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի հունվարի 17-ի թիվ 4-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 94-Լ հրամանը.

26. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 19-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական գործերով վարույթը կասեցնելու վերաբերյալ թիվ 114-Լ հանձնարարականը.

27. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 22-ի Քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ կայացնելիս զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի տնօրինման գործընթացն ապահովելու վերաբերյալ  թիվ  25-Լ  հանձնարարականը.

28. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2018 թվականի օգոստոսի 6-ի Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման նախագիծը կոմիտեի վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ ուղարկելու մասին թիվ 111-Լ  հանձնարարական.

29. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին դատարան միջնորդություն հարուցելու վերաբերյալ դատախազին իրազեկելու մասին թիվ 152-Լ հանձնարարականը.

30. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում վարույթը կասեցված քրեական գործերը ցուցակագրելու, հանձնում-ընդունում կատարելու և վարույթ ընդունելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով վարույթը կասեցված և վաղեմության ժամկետն անցած քրեական գործերի  ընթացքը որոշելու վերաբերյալ թիվ 171-Լ հանձնարարական.

31. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2019 թվականի մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու մասին թիվ 76-Լ հանձնարարական.

32. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2019 թվականի օգոստոսի 21-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 10-Լ հրամանը.

33. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2019 թվականի օգոստոսի 23-ի Հետաքննության մարմինների կողմից հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի վարույթում կարճված քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ թիվ 126-Լ հանձնարարականը.

34. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2020 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից իրականացվող աշխատանքների համակարգումը տարբերակելու մասին թիվ 6-Լ հրամանը.

35. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2020 թվականի հուլիսի 3-ի  Քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները, քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին պահպանության հանձնելու վերաբերյալ թիվ 117-Լ հանձնարարականը.

36. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի ապրիլի 5-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 8-ի նիստի ընթացքում օրակարգով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունված որոշումների կատարումն ապահովելու մասին թիվ 35-Լ հրամանը.

37. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2021 թվականի հունիսի 9 Հայաստանի Հանրապետության                                                քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական և տեսական ունակությունների ստուգում անցկացնելու կարգը հաստատելու մասին թիվ  60-Լ հրամանը: