Լրահոս
31.01.22, 14:02

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը ճանաչվել է «Տարվա ստորաբաժանում»

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը ճանաչվել է «Տարվա ստորաբաժանում»

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված համակողմանի աշխատանքի և ընթացակարգային դիտարկումների արդյունքում, նախորդ տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշների համեմատական վերլուծությամբ, 2021 թվականի «Տարվա ստորաբաժանում» է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը:

-----------------------------------

Ըստ համապատասխան հանձնաժողովի կողմից հրապարակված ցուցանիշների՝ հիշյալ ստորաբաժանման վարույթը 2021 թվականին կազմել է 1655 քրեական գործ, դատարան է ուղարկվել 326 գործ, 288 քրեական գործի վարույթ կարճվել է: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ընթացք է տրվել 1532 քրեական գործի, որը կազմում է վարույթի գործերի 92.6%-ը: